Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ։
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հրադադարի ռեժիմ խախտումների ժամանակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:










