Աբովյանում փրկարարները վնասազերծել են կատաղած շանը
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին՝ ժամը12.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 13 շենքի 1-ին մուտք կատաղած շուն է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: Տուժածներ չկան:










