Իսրայելցի զինվորականները գրավել են Ղազա ուղևորվող եվրոպացի ակտիվիստների նավը
Իսրայելի Ռազմաօդային ուժերի աշխատակիցները շաբաթ գրավել են Estelle նավը, որը եվրոպացի ակտիվիստների է տեղափոխում Ղազայի գոտի, հայտնում է France Presse-ը:
Աղբյուրի համաձայն՝ զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել նավը: Ուժ կիրառելու կարիք չի եղել, քանի որ ակտիվիստներից ոչ մեկ դիմադրություն ցույց չի տվել:
Ըստ իսրայելական ռադիոյի՝ Estelle-ը շրջապատել են ՌՕՈՒ նավերը:
Շվեդա-ֆիննական Estelle-ը Ղազա էր ուղևորվում՝ ի պաշտպանություն իսրայելական շրջափակման մեջ հայտնված Ղազայի հատվածի:










