Ավելորդ քաշով պատանիները ապագայում կարող են ամլանալ
Դեռևս 2004թ. ապացուցվել էր, որ գեր մարդկանց և շաքարային 2 տիպի դիաբետ ունեցողների մոտ տեստոստերոնը ցածր է (հիպոգոնադիզմ):
Այս հետազոտությամբ գիտնականները որոշել են ուսումնասիրել առանց շաքարախտի պատմության 25 գեր երիտասարդների ողջ հորմոնալ ֆոնը: Ընդգրկված է եղել նաև 25 հոգանոց վերահսկվող խումբ:
Նրանցից ամեն առավոտ արյուն է վերցվել ընդհանուր և ազատ տեստոստերոնի և էստրադիոլի մակարդակի որոշման համար: Այսպես, ցածր տեստոստերոն ունեցող պատանիները հաճախ ավելորդ քաշի խնդիր են ունեցել:
Ինչպես նաև, պատանեկան ավելորդ քաշի իրավիճակում, մարդու մոտ առավել ակտիվանում է աբդոմինալ ճարպակալումը, նվազում է մկանային մասսան և ինսուլինային դիմադրություն է զարգանում:
Գիտնականների եզրահանգումն այն է, որ պատանեկան գիրությունը ուղիղ ճանապարհ է դեպի շաքարախտ և ամլություն:










