Իսպանիայում 18 մլն տարվա Ֆլամինգոյի բույն և ձվեր են հայտնաբերվել

12:04 • 20.10.12

Իսպանիայում հայտնաբերվել է թռչունի ձվերով բույն, որում գտնված 5 ձվերը, գիտնականների համոզմամբ՝ պատկանում են հնագույն ֆլամինգոյին և 18 մլն տարվա հնություն ունեն. տեղեկացնում է Yahoo News-ը։


Բույնը
հայտնաբերվել է Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Էբրո գետի ավազանում։

 

Ձվի կճեպի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն մոտ է ներկայիս ֆլամինգո թռչնի ձվերին, չնայած դրա բույնը էապես տարբերվում է ժամանակակից թռչունների կառուցած բներից։


Ժամանակակից
ֆլամինգոները բույնը կառուցում են յուրաքանչյուր բնում տեղավորելով մեկ ձու, սակայն այս հնագույն բույնը կառուցված է եղել բարակ ճյուղերից և տերևներից և դրանում մի քանի ձու է եղել։
 

 

Իսպանիայում 18 մլն տարվա Ֆլամինգոյի բույն և ձվեր են հայտնաբերվել