iPad Mini նոր պլանշետն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի նոյեմբերի 2-ին
Apple ընկերությունը iPad Mini նոր պլանշետն ամերիկյան շուկայում վաճառքի կհանի նոյեմբերի 2-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով TechCrunch –ին։
Ինչպես սպասվում է, այս առիթով Apple-ը հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիս կհրավիրի Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ iPad-ը կունենա 7,85 դյույմ անկյունագծով էկրան՝ 9,7 դյույմի փոխարեն։ Ենթադրվում է, որ սարքը կարժենա 249 դոլարից սկսած։
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ iPad-ի նոր մոդելի համար ամերիկյան ընկերությունն ակնկալում է մեծ պահանջարկ։










