Իրանում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. 26 զոհ
Իրանում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետևանքով զոհվել է 26, վիրավորվել 18 մարդ։
Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը, ավտոբուսը Խուզեստան քաղաքից աշակերտուհիներին տեղափոխվում էր Բախտիարի նահանգ։
Գործադիր իշխանության ներկայացուցիչ Ֆաթահ Քերեմին տեղեկացրել է, որ վիրավոր աշակերտուհիների վիճակը գնահատվում է բավարար։










