Հոնգ Կոնգում մոտ 3,4 մլն-ի փղոսկր է առգրավվել

17:30 • 20.10.12

Հոնգ Կոնգի Մաքսային ծառայությունը 3,4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 4 տոննա փղոսկր է առգրավել, հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ դա երբևէ Հոնգ Կոնգում առգրավված ամենամեծ ապօրինի բեռն է՝ այդ շարքից:

 

Ապօրինի բեռն ուղարկված է եղել Տանզանիայից և Քենիայից: Խոսքը 1 000 կտոր փղոսկրի մասին է՝ ավելի քան 1 900 կգ կշռով, ինչպես նաև՝ փղոսկրյա բազմաթիվ զարդերի ու պարագաների:

 

2011-ին էլ 2,2 մլն դոլար արժողությամբ փղոսկր էր ագրավվել:

Բնապահպանները նշել են, որ սա Աֆրիկայում Չինաստանի աճող ներկայության հետևանք է:

 

Հոնգ Կոնգի օրենքներով՝ նման հանցագործությունների մեղավորները դատապարտվում են 2 տարվա ազատազրկման և 640 000 դոլար տուգանքի: