2012 Koenigsegg Agera R-ը 2,5 մլն դոլարանոց ամենաարագընթաց ճանապարհային մեքենան է (լուսանկարներ, տեսանյութ)

22:05 • 20.10.12

Աշխարհի ամենաարագընթաց ճանապարհային մեքենան`2012 Koenigsegg Agera R-ը, չնայած այնպիսի գին ունի, որ սովորական մարդու պատկերացումներից վեր է, սակայն փորձարկումներին մասնակցած The Wall Street Journal-ի լրագրող Դան Նիլը նշում է, որ մեքենայից ստացած տպավորությունները աննկարագրելի և խելահեղ են:


Պարոն
Կյոնինհզենգի ստեղծած հիպերմեքենան զարգացնում է 273 մղոն/ժ (մոտ 438 կմ/ժ) արագություն, որը գերազանցում է Bugatti Veyron Super Sport-ի սահմանած` 267.8 մղոն/ժ (մոտ 429 կմ/ժ) մաքսիմալ արագության ռեկորդը:


Koenigsegg Agera R-
ը (հաստատված գինը 2,5 մլն ԱՄՆ դոլար) համալրված է 1,000-ից 1,400 ձիաուժ` 7.100 պտույտ/րոպեում և 885 Նմ ոլորող մոմենտ հզորություն ապահովող ուժային ագրեգատով:


Նման
ահռելի ուժ ստացվում է երկայնական կենտրոնադիր DOHC 5.0-լիտր աշխատանքային ծավալով, 32 փականով, V8 տուրբինացված շարժիչից, որը համալրված է փոփոխվող հզորության և ինդուկցիայի, ինչպես նաև փոփոխական արտանետման երկրաչափության համակարգերով:


Փոխանցումատուփը
7 աստիճան մեկ հպումով ռոբոտացված մեխանիկական համակարգ է` ղեկ վրա տեղադրված փոխարկիչներով:


Մենքենան
ունի էլեկտրոնային կարգավորմամբ բարձր շփման դիֆերենցիալ և միայն հետնաքարշակ համակարգ:

 
 

2012 Koenigsegg Agera R-ը 2,5 մլն դոլարանոց ամենաարագընթաց ճանապարհային մեքենան է (լուսանկարներ, տեսանյութ)