Լիբանանի ՀԾ ղեկավարի սպանությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծել երկրում

01:00 • 20.10.12

Լիբանանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոցներ և այրվող անվադողերով փակում են Արևմտյան Բեյրութի հիմնական մայրուղիները՝  այդ կերպ իրենց բողոքը արտահայտելով լիբանանյան հատուկ ծառայության ղեկավարի` Վասիմ ալ-Հասանի սպանության կապակցությամբ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Հիշեցնենք, որ Վասիլ ալ–Հասանը սպանվել էր այսօր Բեյրութի
Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։


Նշվում է, որ Բեյրութում և շատ այլ քաղաքներում իրավիճակը չափազանց լարված է:


Լիբանանի
հյուսիսում, Տրիպոլի քաղաքից, լուրեր են ստացվում սուննի և ալավի մուսուլմանների թաղամասերի միջև փոխհրաձգությունների մասին:


Քաղաքում
տեղակայված զինվորականները միջոցներ են ձեռնարկում բախումները տեղայնացնելու և դադարեցնելու համար:


Սայիդի
շրջանում ցուցարարները փակել են դեպի Լիբանանի հարավ տանող մայրուղին, իսկ Բեքաա հարթավայրում բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են արգելափակել Բեյրութ-Դամասկոս մայրուղին: