Լոնդոնում բազմահազարանոց հակակառավարական ցույցեր են անցել

23:41 • 20.10.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր երթեր և ցույցեր են անցել վարչապետ Դևիդ Քեմերոնի քաղաքականության դեմ, որը ուղղված է բյուջեի միջոցների տնտեսմանը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Ակցիային, որը կազմակերպվել էր բրիտանական արհմիությունների ֆեդերացիայի կողմից, մասնակցել է մոտ 100 հազար մարդ:


Դժգոհ
լինելով միջոցառումներից, որոնք նախաձեռնում են իշխանությունները բյուջեի դեֆիցիտը մեղմելու համար, ցուցարարները անցել են Լոնդոնի Վիկտորիա առափնյա փողոցով մինչև մայրաքաղաքային Հայդ-պարկ` Տրաֆալգարյան հրապարակով և Պիկադելի փողոցով:


Ցուցարարները
տարել են վարչապետ Դևիդ Քեմերոնի և նրա կուսակիցների ծաղրանկարներով պաստառներ:

«Նա մեզ զզվեցրել է, մեզ հետաքրքիր չէ ոչ՜ իր քաղաքականությունը, ոչ այն հարցի լուծումը, որը նա առաջարկում է: Տորիները պետք է ճանապարհ տան այլ կուսակցություններին, - «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի թղթակցին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:


«
Մեզ դուր է գալիս այստեղ, քանի որ մարդիկ միավորված են ընդհանուր նպատակով` սեփական բարեկեցության նպատակով»,– ավելացրել է նա:

 


Միևնույն ժամանակ ինքնին ցուցարարները գաղափարական միատարությամբ չեն առանձնացել` նրանց շարքերում էին և՜ կումունիստներ, և՜ Anonymous հակերական խմբի կողմնակիցներ, և՜ համասեռականների իրավունքների համար պայքարողներ, ինչպես նաև իսլամական համայնքների ակտիվիստներ: