Ֆրանսիական Լուրդ սրբավայրի ուխտագնացները տարհանվել են ջրհեղեղի պատճառով
Հարյուրավոր ուխտագնացներ են տարհանվել Ֆրանսիայի հարավ-արևմտյան Լուրդ քաղաքի կաթոլիկ սրբավայրից գետի հունի բարձրացման և ջրհեղեղի պատճառով, հաղորդում է BBC-ն:
Ջրածածկման խորությունը որոշ տեղերում հասել է մեկ մետրի, ինչի պատճառով փակվել է սրբավայրի մեծ մասը, որը տարեկան մոտ 6 մլն ուխտագնացների էին այցելում:
Լուրդը կաթոլիկ ուխտավայր է դարձել այն բանից հետո, երբ գյուղացի աղջնակ Բերնարդետա Սուբիրուն, հետագայում սրբացված, պատմել է այն մասին, որ 1858թ. նա այնտեղ տեսել է Կույս Մարիամին:










