Կադաֆիի նախկին ներկայացուցիչը ձերբակալվել է Լիբիայում
Մուամար Կադաֆիի նախկին մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը ձերբակալվել է, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Լիբիայի վարչապետի գրասենյակին, որը վստահորեն հաղորդում է այս մասին, չնայած երկրի այլ պաշտոնական անձիք վերապահությամբ են մոտենում Իբրահիմի ձերբակալության լուրին:
Ինչպես BBC-ին պատմել է վարչապետի գրասենյակի աղբյուրը, կառավարական զորքերը Իբրահիմին ձերբակալել են, երբ նա փորձել է փախչել Բենի–Վալիդ քաղաքից, որը Կադաֆիի վարչակարգի վերջին պատվարներից էր:
Միևնույն ժամանակ լիբիական բարձրաստիճան զինվորակաները BBC-ին ասել են, որ նրանք կասկածանքով կվերաբերվեն ձերբակալման տեղեկությանը, քանի դեռ չեն տեսել լուսանկարներ կամ այլ փաստեր, որ Իբրահիմը իսկապես ձերբակալված է:
Հիշեցնենք, որ Կադաֆիի սպանությունից հետո այս մեկ տարվա ընթացքում բազմիցս լուրեր են տարածվել Իբրահիմի ձերբակալության մասին, սակայն դրանք կեղծ են եղել:
Գնդապետ Մուամար Կադաֆին սպանվել էր իր հայրենի Սիրտ քաղաքի մոտակայքում:










