Դաղստանում սպանվել է գրոհայինների «հատուկ գումարտակի» ղեկավարը

00:24 • 20.10.12

ՌԴ-ի Մախաչկալա քաղաքում հատուկ գործողության անցկացման ժամանակ սպանվել է գրոհայինների «հատուկ գումարտակի» ղեկավարը, ով զբաղվում էր իրավապահների սպանություններով, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնին:


Այսօր
Դաղստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է այսպես կոչված գրոհայինների խմբավորման երկու անդամի գտնվելու վայրը:


«
Կասկածյալները ձերբակալման գործողության ժամանակ նրանք իրավապահներին ակտիվ զինված դիմադրություն են ցուցաբերել: Ծագած փոխհրաձգության արդյունքում բանդիտները չեզոքացվել են»,- նշել է հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչը: