Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ. Էլմար Մամեդյարով

12:40 • 20.10.12

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա իր տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի։


Ինչպես
տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է Գերմանիայում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
 

Նրա խոսքով՝ նման խոսակցություններ տարածվում են լրատվամիջոցներով, սակայն Ադրբեջանը ոչ մի դեպքում նման բան թույլ չի տա։


Էլմար Մամեդյարովը նաև
նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, և տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը թույլ կտա տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի։


«
Դա քարոզչական բնույթ ունի և ուղղված է երկու երկրների լավ հարաբերությունները փչացնելուն։ Ադրբեջանի և Իրանի պաշտոնյաները բավարար կամք ունեն՝ այդ խաղերը դադարեցնելու համար»,- ասել է Մամեդյարովը։