Գեղարքունիքում արձանագրվել են սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ, այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն:
Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:
Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:










