Մեկ տարում երկիրն այդպես էլ ազատ չդարձավ. Լիբիայի առաջնորդ

17:19 • 20.10.12

Լիբիայի ազգային ասամբլեայի ղեկավար Մուհամեդ Մաղարիֆը, ով համարվում է երկրի փաստացի առաջնորդը, հայտարարել է, որ նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի մահից մեկ տարի անց Լիբիան չի կարելի անվանել ամբողջովին ազատագրված, հայտնում է BBC –ն։

 

 

 

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում վերջերս Բենի Վալիդ քաղաքում տեղի ունեցած մարտերը, որտեղ բախվել էին կառավարական ուժերն ու Կադաֆիի տապալված կառավարությանը հավատարիմ ապստամբները։

 

Մաղարիֆը նաև անհանգստություն է հայտնել դատական համակարգի բարեփոխման ու արհեստավարժ բանակի և ոստիկանության ձևավորման ձգձգման առիթով։