Մոսկվայում մեկ մարդ է սպանվել բայքերների զանգվածային ծեծկռտուքի ժամանակ

20:00 • 20.10.12

Մոսկովյան երկու բայքերական ակումբների` «Գիշերային գայլերի» և «Երեք ճանապարհի» միջև անհամաձայնությունը, որը ծագել էր այս գիշեր մերձմոսկովյան Զելենոգրադում, ավարտվել է մոտոցիկլիստներից մեկի մահով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Գործակալությունը
նշում է, որ բայքերների բախումը տեղի է ունեցել ավտոտնակա-շինարարական կոոպերատիվի տարածքում:


Բայքերների հանդիպումը վերաճել է հրազենի կիրառմամբ մարտի, որի հետևանքով տղամարդկանցից մեկը փորի հատվածում հրազենային ծանր վերք է ստացել և մահացել  Զելենոգրադի 36-րդ հիվանդանոցի ընդունարանում:


Եվս
մեկ բայքեր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել կրծքավանդակի և ուսի կոտրվածքներով:


Դեպքի
առթիվ քրեական գործ է հարուցվել, կոնֆլիկտի պատճառները պարզվում են: