Բուսակերության տոնի պիրսինգը Թայլանդում (լուսանկարներ)
Արդեն 180 տարի շարունակ չինական օրացույցով 9-րդ լուսնային ամսին (որպես կանոն սեպտեմբերին կամ հոկտեմբերին) Թայլանդում անցնում է Բուսակերական փառատոնը, որը տեղի բարբառով կոչվում է Թխեսական Կին Չե, հաղորդում է MIGnews.com-ը:
Տասը օր շարունակ Պխուկետ քաղաքի փողոցներում տոնավաճառ և զանազան բուսական ծագման ուտեստներով շուկաներ են կազմակերպվում, որտեղ չկան ոչ՜ միս, ոչ՜ ձուկ, ոչ՜ ծովային կենդանիներ, ոչ՜ կենդանական ծագմամբ այլ ուտելիքներ:
Փառատոնի կանոնների համաձայն, տոնի ընթացքում արգելվում է ալկոհոլ կամ ծխախոտ գործածել, սեքսով զբաղվել:
Սակայն փառատոնի ամենապատկերավոր մասը հանդիսանում է մարմնի տարբեր հատվածների ծակծկումը, ինչպես նաև շիկացած ածուխների վրայով քայլելը:
Մարդիկ փորձելով հաղթահարել իրենց ամենաուժեղ թերությունները, ինքնախարազանվում են զանազան սարսափազդու միջոցներով:
Նրանք իրենց մարմիններն են ծակում տարբեր բաներով, գործածվում են ասեղներ, դանակներ, նիզակներ, կացիններ, մաչետաներ, ռետինե խողովակներ և տարբեր այլ ամենաանհավանական` ցավ պատճառող միջոցներ:










