Հիդրոօդերևութաբանները Շվեդիայում «արյունոտ անձրև» են կանխատեսում

13:26 • 20.10.12

Շվեդիայում հանգստյան օրերին սպասվում է «արյունոտ անձրև», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով շվեդական Local ինտերնետային պարբերականին։

 

Հիդրոօդերևութաբաններն «արյունոտ անձրև» են անվանում այն հազվադեպ հանդիպող երևույթը, երբ տեղումներն ունենում են վարդագույն-կարմրավուն երանգ։ Գիտնականներն ու հիդրոօդերևութաբանները դա պայմանավորում են անձրևի կաթիլներում Սահարայի անապատից քշված փոշու կուտակմամբ։

 

Շվեդիայի հիդրոօդերևութաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Յոակիմ Լանգների խոսքով՝ այս երևույթը վտանգ չի ներկայացնում, այն միայն կարմիր հետքեր է թողնում։