Սոս Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն վիճակը կայուն է

11:01 • 20.10.12

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Սոս Սարգսյանը երեկ գիշեր տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա վիճակն այժմ կայուն է: Այս մասին Tert.am–ին հայտնեց դերասանի վարորդը՝ Գագիկը:


«Սրտի, ավելի ճիշտ՝ թոքերի անբավարարության հետ կապված խնդիրներ»,- դերասանի հիվանդանոց տեղափոխվելու պատճառը ներկայացրեց նա:


Այսօր առավոտվանից Սոս Սարգսյանը հետազոտվում է: