Պետերբուրգում 1,5 հեկտար տարածքով եռման ջրով ջրափոս է առաջացել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի հարավ-արևմտյան մասում խողովակ է պայթել, ինչի հետևանքով եռման ջրով ջրափոս է գոյացել՝ 1,5 հեկտար տարածքով, հայտնում է Взгляд-ը:
Ըստ աղբյուրի՝ տեղանքում վթարային բրիգադ է աշխատում: Ավելի վաղ խողովակներ էին պայթել Պետերբուրգի Նևսկի և Կալինինսկի շրջաններում: Հոկտեմբերի 15-ից ի վեր կանոնավոր ջրազեղումներ են արձանագրվում:










