Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել
Թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծության հետևանքով 12 զինվորական է զոհվել, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Որոշ տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով նաև մի քանի սիրիական տանկ է ոչնչացվել:
Ըստ տեղեկության՝ այս աշուն Թուրքիան 87 անգամ գնդակոծության է ենթարկել Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղությամբ բացված կրակի:










