Սիրիան ձերբակալված 108 օտարերկրացի վարձկանների ցուցակ է ուղարկել ՄԱԿ

09:34 • 20.10.12

Պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ է ուղարկել Սիրիայում ձերբակալված 108 օտարերկրյա քաղաքացիների անվանացանկը, որոնք սիրիական կողմի պնդմամբ, մասնակցել են երկրում ահաբեկչական գործողություններին. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։


Նամակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին հանձնել է կազմակերպությունում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։


Ցուցակում
կան Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի, Թունիսի քաղաքացիներ, ինչպես նաև մեծաթիվ պաղեստինցի փախստականներ։ Ձերբակալվածների մի մասը՝ 46 մարդ, Թունիսից են։
 

Մայիսին Սիրիան ՄԱԿ-ին ներկայացրել էր 26 զինյալներից բաղկացած ցուցակ, որում հիմնականում հարևան արաբական երկրների ներկայացուցիչներ էին։

Անկախ փորձագետների տվյալներով՝ Սիրիայում կռվում են զինյալներ՝ աշխարհի 11 երկրներից։


Սիրիայում
կառավարության և զինյալ ընդդիմության պայքարն սկսվել է 2011թ.-ի մարտից, և մինչ այժմ ռազմական գործողությունների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 30.000 մարդ։