Նոր-Նորքում խորովածի ծուխը դարձել է կեղծ ահազանգի պատճառ. դեպքի վայր է մեկնել հրշեջ երկու մարտական հաշվարկ

20:13 • 21.10.12

Այսօր , ժամը 18.11-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 42 շենքին հարակից հատվածում հրդեհ է բռնկվել:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 37 շենքի բակում պատրաստվող խորովածի կրակի արտացոլումը 3-րդ հարկի պատուհանի ապակիներին թողել է հրդեհի տպավորություն: