Դամասկոսի քրիստոնեական թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ դառնալով առնվազն 10 մարդու մահվան պատճառ
Դամասկոսի քրիստոնեկան Բաբ Թումա թաղամասում՝ ոստիկանական բաժանմունքի մերձակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել ՝ խլելով առնվազն 10 մարդու կյանք, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստատեսությանը։
Ականատեսների խոսքերով, 2 մեքենա է պայթել, ինչի հետևանքով թաղամասը պատվել է թանձր ծխով, իսկ շտապօգնության մեքենաներն էլ դեպքի վայր են շտապում՝ տասնյակ տուժածներին հիվանդանոց տեղափոխելու համար։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակնօրյա աղոթքից հետո, երբ տարածքը մարդաշատ է եղել, ուստի ակնկալվում է, որ զոհերի թիվը դեռևս կավելանա։
Նշենք, որ Սիրիայում է այժմ գնտվում ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկների Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, ով հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, որի շրջանակներում կոչ է արել հրադադար հաստատել գալիք շաբաթ տեղի ունենալիք մուսուլմանական Էիդ ալ-Ադհա տոնի ընթացքում։










