Երևանում սեփական բնակարանում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի
Այսօր, ժամը 12.48-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 81-ամյա Է. Կոպալյանի դին:










