Գոտին փրկել է ֆրանսիացի լրագրողուհուն խմբակային բռնաբարությունից (տեսանյութ)

13:04 • 21.10.12

Ֆրանսիական France-24 հեռուստաալիքի թղթակից Սոնյա Դրիդին ուշքի է գալիս Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում իր հետ կատարված պատմությունից հետո, հայտնում է ntv.ru-ն։ Այնտեղ լրագրողուհուն շրջափակել են ցուցարարները, պատռել են նրա շորերը և փորձել բռնաբարել։
 

Միջադեպը տեղի է ունեցել գրեթե ուղիղ եթերում, երբ Դրիդին ռեպորտաժ է վարել Թահրիր հրապարակում տեղի ունեցող հերթական բողոքի ակցիաների վերաբերյալ։


Աղջկա շուրջ սկսել են հավաքվել ցուցարարները։ Երբ լրագրողուհին վերջացրել է հեռարձակումը, տղամարդիկ հարձակվել են նրա վրա և փորձել պատռել հագուստը։ Աղջկան փրկել են տաբատի ամուր գոտին և գործընկերը, ով կարողացել է նրա հեռացնել անվտանգ վայր։