Մեդվեդևի Twitter-ը ընթերցողների քանակը գերազանցել է 1.5 միլիոնը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դարձել է իրական աստղ Twitter սոցիալական ցանցում, հայտնում է ntv.ru-ն։
Կիրակի առավոտյան նրա ընթերցողների քանակը գերազանցել է 1.5 միլիոնը, որի համար ՌԴ վարչապետը հայտնել է իր շնորհակալությունը։
@MedvedevRussia. «1 500 000 ընթերցող։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հաջողություն բոլորին»։
Դմիտրի Մեդվեդևը միշտ հայտնի է եղել, որպես համացանցի ակտիվ օգտատեր։ Ավելի քան երկու տարի է անցել, ինչ նա Twitter-ում կատարել է իր առաջին գրառումը, և մեկ տարուց էլ քիչ ժամանակ է անցել, ինչ նրա ընթերցողների քանակը հասել է մեկ միլոնի։










