Մինսկում ձերբակալվել է զանգվածային ծեծկռտուքի շուրջ 40 մասնակից
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 2 քաղաքացիների միջև ծագած կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են 2 կողմերից տասնյակ մարդիկ, հայտնում է ria.ru-ն։
Անկարգության շուրջ 40 մասնակիցները բերման են ենթարկվել իրավապահների կողմից և այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքում։
Ակնատեսներից մեկի խոսքերով վեճը ծագել է «Ջանովիչի» շուկայի տարածքում, ինչի ընթացքում մասնակիցներից մեկը կրակել է տրավմատիկ զենքից։










