Հազվագյուտ հիվանդության պատճառով 16-ամյա չինուհին վերածվել է «տղամարդու» (լուսանկարներ)

17:36 • 21.10.12

Անշուշտ, յուրաքանչյուր մարդու կյանքում հասունացման, դեռահասության տարիքն անչափ բարդ է ընթանում և շատ հաճախ ուղեկցվում է բազմաթիվ խնդիրներով շրջապատի հետ, գրում է Daily Mail-ը։

 

Այդ ժամանակահատվածն առավել ցայտուն է արտահայտվում հատկապես աղջիկների շրջանում, ովքեր շատ հաճախ փակվում են սենյակում, դառնում են դյուրագրգիռ, հրաժարվում են ընտանիքի անդամների և ընկերների հետ շփումից։ Սակայն տարիներ անց նրանք իրենց կյանքի այդ ժամանակահատվածը ժպիտով են վերհիշում։

 

Բայց 16-ամյա չինուհի Նանայի դեպքում ամեն ինչ այլ է։ Սեռական հասունացման տարիքն իրական դժոխքի է վերածվել այս աղջկա համար, քանի որ նրա դեմքն ու մարմինը սկսել են ծածկվել խիտ մազածածկույթով՝ Նանային արտաքնապես տղամարդու վերածելով։

 

Պատճառն աղջկա հազվագյուտ հիվանդությունն է, որն անբացատրելի առատ մազարտադրություն է առաջացնում, որը բնորոշ չէ իգական սեռին։ 2010թ.-ին բժիշկներն աղջկա մոտ սակավարյունություն են ախտորոշել և համապատասխան բուժման ընթացքում աղջիկը հազմաթիվ դեղահաբեր է ընդունել , որոնք էլ նպաստել են մազերի կտրուկ աճին։

 

Նանայի մայրը պատմել է, որ իր դուստրը ստիպված է եղել դուրս գալ դպրոցից և ամբողջ օրը տանը մնալ, քանի որ ամաչում է իր արտաքինից։
 

Հազվագյուտ հիվանդության պատճառով 16-ամյա չինուհին վերածվել է «տղամարդու» (լուսանկարներ)