ՌԴ միջուկային ուժերի աննախադեպ փորձարկում է կատարել (տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանում այսօր երկրի գերագույն հրամանատարի` Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո, անցկացվել է ՌԴ նորագույն պատմության ամենազանգվածային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումներ և զանազան ստորաբաժանումների կառավարման վարժանքներ, հաղորդում է 1tv.ru-ն:
ՌԴ «Պլեսեցկ» տիեզերակայանից արձակված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը հաջողությամբ խոցել է պայմանական թիրախը Կամչատկայում: Եվս մեկ հրթիռ արձակվել է Օխոտի ծովից` Святой Георгий Победоносец ատոմային սուզանավից:
Ռուսական վիթխարի Ту-95 և Ту-160 ռազմավարական ռմբակոծիչները թևավոր հրթիռներից հարված են հասցրել զորավարժարանի տարածքին, որը գտնվում է Կոմի երկրամասում:
Արձակված թևավոր հրթիռներից մեկը թիրախ է հանդիսացել նորագույն զենիթահրթիռա-թնդանոթային Панцирь-С համալիրի փորձարկման համար:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, այս զորավարժությունները հաստատել են Ռուսաստանի միջուկային վահանի ամրությունը, հուսալիությունը և արդյունավետությունը:










