Վորոնեժում 2 տարեկան երեխան ողջ է մնացել՝ ընկնելով 10-րդ հարկից

15:15 • 21.10.12

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում երկու տարեկան երեխան ընկել է 10-րդ հարկից և ողջ մնացել։ Երեխան հոսպիատալացվել է շրջանային մանկական հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն՝ վկայակոչելով շրջանի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության հաղորդագրությանը։ 


«Ողբերգությունը պատահել է շաբաթ երեկոյան Լենինի պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։


Երկու երեխաների մայրը դուրս է եկել տանից՝ թողնելով 6 և 2 տարեկան տղաներին մենակ։ Ավագ որդին բարձրացել է պատուհանագոգին և բացել պատուհանը։ Փոքր եղբայրը նույնպես բարձրացել է պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել 10-րդ հարկի պատուհանից։


Թե երբ է երեխան ընկել, չի հաղորդվում։ Սակայն նա ողջ է մնացել, թեև ստացել է ծանր վնասվածքներ։ Անցորդները ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել։ Երեխային տեղափոխել են թիվ 2 մանկական կլինիկական հիվանդանոց՝ փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ։ Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։