Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Մերսեդեսը» ընկել է ձորը, վարորդը և ուղևորները դեպքի վայրում չեն հայտնաբերվել

10:37 • 21.10.12

Երեկ երեկոյան ժամը 22.39-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 ՍՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան (պատկանում է Կարեն Աղամյանին) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը:

Մեքենայի վարորդը և ուղևորները դեպքի վայրում չեն հայտնաբերվել: