Երևան–Գյումրի ճանապարհին 3 մեքենա են բախվել. կա 2 տուժած (տեսանյութ)
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կմ տեղի է ունեցել ավտովթար, այս մասին տեղեկացնում է «Շանթ» հեռուստաալիքը:
Լուսակերտ գյուղի խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ` 2-ը «Վազ 21.06» և մեկը «Վազ 21.215» մակնիշի տաքսի:
Սպիտակ «Վազ 21.06-ի» ուղևորը` Գյումրիի բնակիչ 46–ամյա Ծովինար Կարապետյանը ստացել է գլխի վնասվածքներ:
Մինչ շտապ բուժօգնության դեպքի վայր հասնելը,տուժածին մեքենայից դուրս են բերել գյուղի բնակիչները:
Ոտքի և գլխի թեթև վնասվածքներ է ստացել նաև Վազ 21.215 մակնիշի մեքենայի վարորդը:
Հոսպիտալացվել է միայն Ծովինար Կարապետյանը: Նա տեղափոխվել է Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց:
Կադրերը առանց մեկնաբանության:










