Բարսելոնայում գործադուլ են անում հասարակական տրանսպորտի աշխատակիցները
Բարսելոնայի մետրոպոլիտենի և ավտոբուսների աշխատակիցները մեկօրյա գործադուլ են անում Կատալոնիայի կառավարության հետ ունեցած աշխատանքային կոնֆլիկտի պատճառով, որը սկսվել է օգոստոսի վերջից, հայտնում է Евромаг-ը։
Ընթացիկ տարվա օգոստոսից աշխատակիցներն անցկացրել են 15 գործադուլ, որոնց ընթացքում երթևեկությունը դադարեցվել է ամբողջությամբ կամ մասամբ։
Տրանսպորտային ծառայության ղեկավարությունը երաշխավորում է փոխադրումների նվազագույն ծավալների կատարում։ Մետրոն կիսով չափ կկրճատի գնացքների երթևեկությունը 6։30-ից մինչև 9։30 և 17։00-ից մինչև 22։00-ն, հայտնում է Espanarusa-ն։ Ավտոբուսներն ավելի հազվադեպ կլինեն՝ 9։30-ից մինչև 14։30 և 20։00-ից մինչև 24։00։ Մնացած ժամերին մետրոն և ավտոբուսները կպահպանեն սովորական աշխատանքային գրաֆիկը։
Հասարակական տրանսպորտի աշխատակիցները դժգոհում են աշխատավարձերի նվազեցումից։










