Բելգիայի թագավորը մաշկի քաղցկեղ ունի, իսկ թագուհին դավաճանել է նրան. նոր մանրամասներ սկանդալային գրքից
Բելգիայի RTBF պետական հեռուստառադիոընկերության աշխատակից Ֆրեդերիկ Դեբորսյուն գիրք է գրել Բելգիայի թագավորական ընտանիքի մասին, որը թեև վաճառքի կհանվի վաղը, սակայն արդեն հասցրել է սկանդալի պատճառ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Թագավորական հարց (կամ հարցեր)» գրքում նշվում է, որ Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդն իբր հիվանդ է մաշկի քաղցկեղով՝ «հասուն տարիքում չափազանց շատ արևի տակ գտնվելու պատճառով», իսկ նրա կինը՝ Պաոլա թագուհին, դավաճանել է նրան։
Գիրքը պատմում է նաև թագաժառանգ Ֆիլիպի և արքայադուստր Մաթիլդայի ընտանեկան կյանքի մասին, որոնք «չսիրելով են ամուսնացել»։
Թագավորական պալատն արդեն արձագանքել է հրատարակությանը՝ անվանելով այն «վիրավորական և սխալ»։
Ի դեպ, հարցումները վկայում են, որ բելգիացիների մեծ մասը դրական են վերաբերվում Ալբերտ Երկրորդի գահակալմանը։ Բելգիացիների համար նա հեղինակություն է և երկրի միասնության խորհրդանիշ։
Ի տարբերություն հոր, արքայազն Ֆիլիպը հաճախ է արժանանաում հասարակության քննադատությանը։










