Մոսկվայում աղջիկն ընկել է մեքենայի, այնուհետ տրամվայի տակ ու մահացել

10:59 • 22.10.12

Լիպեցկ քաղաքի 19-ամյա բնակչուհին Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում փորձել է փողոցը հատել չնախատեսված վայրում, ինչի հետևանքով էլ նրան վրաերթի է ենթարկել «Ռենո Լոգան» ավտոմեքենան, հայտնում է Интерфакс-ը։

 

Սակայն մեքենայի հարվածից տուժածն այնպիսի արագությամբ է մի կողմ թռել, որ ընկել է կողքով անցնող տրամվայի տակ և մահացել։

 

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով։