Երևան–Սևան ճանապարհին այրված մեքենայի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

08:07 • 22.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 06.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհը մարվել է ժամը 06.01-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել-աստրա» մակնիշի 33 SD 754 պետհամարանիշով ավտոմեքենան:


Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան տղամարդու դի` առանց այրվածքների: