Եվրոպայում պահպանակներն ու մանկական ծծակները խափանել են նավթատարի աշխատանքը
Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում շարքից դուրս են եկել ռուսական «Դրուժբա» նավթատարի հաշվիչները, ինչի պատճառ են հանդիսացել նավթի հոսքի մեջ հայտնված պահպանակներն ու մանկական ծծակները, գրում է «Ведомости»-ն։
Խողովակաշարի աշխատանքը համակարգող ընկերություններից մեկի աշխատակիցը պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իրենց մոտ կասկած է հարուցել այն հանգամանքը, որ հաշվիչները հանկարծ սկսել են համակարգով անցնող նավթի շատ մեծ թվեր ցույց տալ, ինչը պարզապես անհավատալի է եղել։
Անսարքության պատճառները պարզելու համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նավթատարի այդ հատվածի աշխատանքը՝ դրա փոխարեն գործի դնելով պահուստային համակարգերը։
Արդյունքում մասնագետները նավթի մեջ հայտնաբերել են պահպանականեր ու մանկական ծծակներ, որոնքը, ըստ «Տրանսնեֆտ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինի, միտումնավոր են նետվել խողովակաշարի մեջ, որպեսզի գողացված նավթի քանակը հնարավոր չլինի պարզել։










