Ֆինլանդիայի վարչապետի դեմ ուղղված մահափորձ է կանխվել
Ֆինլանդիայի վարչապետ Յուրկա Կատայնենի անվտանգության ծառայությունը ձերբակալել է դանակով զինված մի տղամարդու, ով ցանկանում էր հարձակվել կառավարության ղեկավարի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել նախընտրական միջոցառման ժամանակ երկրի հարավ-արևմտյան Տուրկի քաղաքում:
Վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդը, ով պատրաստվում էր հարձակվել վարչապետի վրա, կանգնեցվել է նախքան Կատայնենին մոտենալը:
Վարչապետը միջադեպի ժամանակ չի տուժել:










