Եվրոպական երկրներից կոռուպցիայի ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի Իտալիան

23:44 • 22.10.12

Իտալիան Եվրոպայում ամենաբարձր տեղերից մեկն է զբաղեցնում կոռուպցիայի ցուցանիշով և 69-րդ տեղը աշխարհում Գանայի և Մակեդոնիայի հետ հավասար, ասվում է հատուկ զեկույցում, որը պատրաստվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից,։


Զեկույցում,
մասնավորապես, մեջբերվում են միջազգային Transparency International կազմակերպության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Փաստաթղթում
նշվում է, որ վերջին տարիներին Իտալիայում այդ ոլորտում զգալի վատացում է դիտարկվում, այն դեպքում, երբ կոռուպցիայի հետ կապված բողոքների և դատավճիռների քանակը նվազել է:


Այսպես
, եթե 1996թ. կոռուպցիայի հետ կապված գործերի շրջանակներում 1700 մեղադրական դատավճիռ էր կայացվել, ապա տասը տարի անց` միայն 239 դատավճիռ:


Իտալիայում կոռուպցիայի հասցրած տնտեսական վնասը մի քանի միլիարդ եվրո է գնահատվում:


«
Կոռուպցիայի տարածումը խաթարում է շուկաների վստահությունը, խոչընդոտում է օտարերկրյա ներդրումներին և, հետևաբար, հանգեցնում է երկրի մրցունակության նվազման», - նշել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` զեկույցին նվիրված իր խոսքում և հիշեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության առաջնահերթ խնդիրներից է: