Քամու ուժով պտտվող գունդը ականազերծում է իրականացնում (տեսանյութեր)

21:39 • 22.10.12

Հսկայական սպիտակ գունդը, որը ստեղծել է 25-ամյա Մաուդ Հասանը, կառուցված է այնպես, որ խատուտիկ է հիշեցնում, որը քամուց հրվելով, գլորվում է դաշտում և ճանապարհին «որսում է» հակահետևակային ականները և պայթեցնում դրանք, հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով The Daily Mail-ին:


Գյուտը
ներկայացվել է «Հոլանդական դիզայնի շաբաթ 2012» միջոցառման շրջանակներում, սակայն այն հետարքրքություն է ներկայացնում ոչ միայն իր էսթետիկական արժեքով:


Գունդը իրականում
կարող է հազարավոր կյանքեր փրկել: Այն կառուցված է երկաթից, բամբուկից և պլաստիկից: Արտադրության իմաստով շատ պարզ և էժան։ Սարքը նաև այնքան ամուր է, որ 4 հակահետևակային ական պայթեցնելուց հետո է միայն վնասվում:


Հեղինակի
խոսքով, սարքի արդյունավետությունը, իհարկե, 100% չէ, այլ մոտ 50%, սակայն նման պարագայում ևս այն անփոխարինելի է այնպիսի շրջաններում, որտեղ մարդիկ ապրում են ականապատ գոտիների հարևանությամբ:


Սարքը
, որը Mine Kafon անվանումն է ստացել, համալրված է GPS-հաղորդիչով, որը միակցված է վեբկայքին, որով, տեսականորեն, կարելի է հետևել, թե քանի ական է վնասազերծվել և որ շրջանն է մաքրվել ականներից:


Սարքի
կենտրոնական մետաղական միջուկից մոտ 170 բամբուկից «ոտնակներ» են դուրս գալիս, որոնցից յուրաքանչյուրը ավարտվում է պլաստիկից կլոր «ափսեաձև ներբանով»:


Սարքում
կա նաև մեխանիկական կախոց-մեղմիչ, որը գնդին հնարավորություն է տալիս հաղթահարել դժվարանցանելի տեղանքները՝ առանց վնասման:


Գունդը
մոտ 80 կգ քաշ ունի, և բավական թեթև է քամուց քշվելու համար, ինչպես նաև բավական ծանր, որպեսզի  ազդի ականների վրա և պայթեցնի դրանք:


Հեղինակի գաղափարը այն է, որ սարքի միջոցով ականազերծվեն մեծ տարածքներ առանց մարդու ներգործության, ինչով զգալիորեն կկրճատվեն ականազերծման ժամանակ տեղի ունեցող դժբախտ դեպքերը:

 

 

 

 

Քամու ուժով պտտվող գունդը ականազերծում է իրականացնում (տեսանյութեր)