Ցուցարարները հարձակվել են Լիբիայում ամերիկյան հեռուստաընկերության գրասենյակի վրա. կան տուժածներ
Ցուցարարները երեկ հարձակվել և քարուքանդ են արել Լիբիայի Բենղազի քաղաքում գտնվող ամերիկյան արաբալեզու «Ալ Հուրրա»(Ազատություն) հեռուստաընկերության գրասենյակը, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Այսօր հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ամբոխը դժգոհ է եղել Բեն Ուալիդ քաղաքի իրադարձությունների լուսաբանումից։ Հեռուստաընկերության աշխատանքն այս պահին դադարեցված է:
Հարձակման ընթացքում տուժել են հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ։
Արբանյակային «Ալ Հուրրա» հեռուստաընկերությունն արաբերենով հեռարձակումը Մերձավոր Արևելքի երկրներում սկսել է 2004թ.-ին։ Դրա ստեղծման համար ԱՄՆ Կոնգրեսը հատկացրել էր 62 մլն դոլար։










