Լվովում հարբած ուսանողը ծեծելով սպանել է բժշկին

16:49 • 22.10.12

Ուկրաինայի Լվով քաղաքում արաբ ուսանողը ծեծելով սպանել է բժշկին, հայտնում է Вести-ն:


Խոսքը բժշկական ֆակուլտետից հեռացված արաբական ծագումով ուսանողի մասին է, ով Լվովի կենտրոնում դաժան ծեծի է ենթարկել տեղի №8 կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ Լեոն Ֆրայֆելդին:

 

Ստացված բազմաթիվ վնասվածքներից բժիշկը մահացել է նախքան շտապ օգնության գալը:

 

Բացառիկ վնասվածքաբանի համարում ունեցող 67-ամյա Ֆրայֆելդին սպանած 26-ամյա ուսանողից առայժմ չի հաջողվել պարզել սպանության դրդապատճառները, քանի որ նա հարբած է եղել: