Մարսելում սկսվել են Կաննի փառատոնում մարմնավաճառության գործի լսումները

22:41 • 22.10.12

Ֆրանսիայի Մարսել քաղաքում սկսվել է Կաննի կինոփառատոնում մարմնավաճառության վերաբերյալ գործի դատական պրոցեսը, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Հեռախոսային
խոսակցությունների ձայնալսումներից ստացված տեղեկություններից քննությանը հայտնի է դարձել, որ Լիբանանի 4 քաղաքացիներ, Վենեսուելայի մեկ քաղաքացի և Կանն քաղաքից երկու էսկորտ-կանայք (մարմնավաճառուհի), հանցավոր համաձայնության գալով, աղջիկներ են մատակարարել Մերձավոր Արևելքից հարուստ պատվիրատուների համար:


Գլխավոր
մեղադրյալներից մեկը` լիբանանցի Էլին Նախազը, ով, ինչպես նշվում է, մոդելային գործակալության ղեկավար էր, որը երիտասարդ աղջիկների էր վարձում Հարավային Ամերիկայում, Ֆրանսիայում և Արևելյան Եվրոպայում: