Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրը հայտնի չէ, սակայն այն կկայանա Փարիզում. Իգոր Պոպով

12:25 • 22.10.12

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետը դեռևս հստակ չէ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

 

Նա նշել է, որ այժմ բանակցություններ են ընթանում երկու երկրների նախարարությունների հետ։ «Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա այս շաբաթ»,-ասել է նա։
 

Ռուսաստանցի համանախագահը նշել է, թե հանդիպումը կկայանա Փարիզում։ Նա հայտնել է, թե հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։

 

Հիշեցնենք, որ վերջերս նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ին ասել էր, որ նախարարի հանդիպումների մասին տեղյակ կպահեն պատշաճ ժամկետներում: