Ռուսաստանում հնարավոր է Putinberg ապրանքանիշով զենք արտադրվի

12:19 • 22.10.12

Ռուսական «Պատենտնայա Էքսպերտիզա» ընկերությունը «Ռոսպատենտ» մտավոր սեփականության դաշնային ծառայությանը Putinberg ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել, գրում է «Իզվեստիա» -ն։ 

 

«Պատենտնայա Էքսպերտիզա»- ն մտադիր է հրազեն, պայթուցիկ նյութեր, զինամթերք արտադրել։ Ընկերությունն ընդգծում է, որ ապրանքանիշը կարդացվելու է որպես «պատինբերգ», սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առիթով նշել է, որ «այս գործը դեռ պետք է քննել»։

 

«Ես առաջին անգամ եմ լսում այս մասին, ուստի պատրաստ չեմ որևէ մեկնաբանություն տալու, և այս գործը դեռ պետք է քննել»,- ասել է Պեսկովը։

 

Սակայն ոլորտի մասնագետները վստահ չեն, որ «Ռոսպատենտ»-ը հավանություն կտա երկրի նախագահի ազգանունը ներառող ապրանքանիշի գրանցմանը։ Սակայն եթե անգամ ապրանքանիշը գրանցվի, ապա այն էական շահույթ չի ապահովի ընկերության համար։
 

Ռուսաստանում հնարավոր է Putinberg ապրանքանիշով զենք արտադրվի