Օբամայի և Ռոմնիի վարկանիշները հավասարվել են
Վերջին՝ երրորդ հեռուստաբանավեճից առաջ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնիի և Բարաք Օբամայի վարկանիշները հավասարվել են, տեղեկացնում է BBC-ն։
Համաձայն վերջին հարցումների՝ թեկնածուներից յուրաքանչյուրին սատարել է հարցվածների 47 տոկոսը։
Թեկնածուների վերջին հեռուստաբանավեճը կկայանա հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Նախորդ երկու հանդիպումներից առաջինում հաղթել էր հանրապետական Միթ Ռոմնին, երկրորդում՝ գործող նախագահ Բարաք Օբաման։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին։










