Եվրոպացիները մարտական նոր անօդաչու ուղղաթիռ են ստեղծել

20:23 • 22.10.12

Եվրոպական Cassidian ընկերությունը ներկայացրել է նոր TANAN 300 անօդաչու ուղղաթիռը, հաղորդում է lenta.ru-ն:


Ընկերության
մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ սարքը կարող է լայն շառավիղի հետախուզական խնդիրներ իրականացնել, ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում:


TANAN 300
անօդաչու ուղղաթիռը գործողության 180 կմ շառավիղ ունի և 50 կգ օգտակար բեռ կարող է կրել:


Մասնավորապես
, TANAN 300-ը համալրված է լուսա և տեսանկարահանման բարձր որակ ապահովող խցիկներով (full HD), ինչպես նաև ինֆրակարմիր տվիչներով:


Բացի
այդ, սարքը կարող է համալրվել ծովային ռադարով և համակարգով, որը հնարավորություն է տալիս տարբերել «յուրային« և «օտար» թռչող օբյեկտներ։


Սարքի
ուժային ագրեգատը դիզելային շարժիչն է: Սարքը խնդիրներ է իրականացնում -20-ից մինչև +50 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանային տիրույթի պայմաններում:

 

 

Եվրոպացիները մարտական նոր անօդաչու ուղղաթիռ են ստեղծել